5 դեկտեմբերի 2001 - 22:24 AMT
ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ` ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՇԵԼ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՆԹԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Երեկ իր աշխատանքներն է ավարտել ԵԱՀԿ նախարարների Կոմիտեի նիստը, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի Արտգործնախարարության ղեկավար Վարդան Օսկանյանը: Իր ելույթում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանի կազմից իրականացվել է օրենքով նախատեսված ընթացակարգի համաձայն, եւ ըստ այդմ ԼՂՀ-ի անկախության իրավունքը չի կարող վիճարկվել ոչ մեկի կողմից: Օսկանյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի ապավինումը տարածքային ամբողջականության սկզբունքին միանգամանորեն անհիմն է, քանի որ Ղարաբաղը երբեք չի կազմել անկախ Ադրբեջանի մասը: Հայաստանի ԱԳՆ հաստատել է զիջումների գնալու Երեւանի ու Բաքվի պատրաստակամությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: