11 մարտի 2010 - 20:52 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵՄ համար կարեւոր հիմնահարց է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Եվրոպական միության համար շատ կարեւոր հիմնահարց է: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում ՆԱՏՕ ԽՎ Rose Roth «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում: Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» խորագրով 73-րդ սեմինարում, հայտնեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար Օննո Սիմոնսը: Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Որքան շատ բան Հայաստանը պատրաստ լինի անելու, այնքան մեծ օգնություն երկրին պատրաստ է ցուցաբերել Եվրամիությունը»,- նշել է Օննո Սիմոնսը: Ընդ որում, նա նշել է, որ տարածաշրջանը բավական կարեւոր է Եվրամիության համար: