13 մարտի 2010 - 15:40 AMT
Արմեն Արզումանյանը նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար

Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: