13 մարտի 2010 - 15:58 AMT
Այսօր լրանում է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 113-ամյակը

Այսօր Եղիշե Չարենցի ստեղծագործության երկրպագուները, գրողները, գրականասերները հավաքվել են բանաստեղծի հուշարձանի մոտ:

ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն իր խոսքում նշել է. «Չարենցի ստեղծված գրականությունն արժանի է այսօրվա սերնդի մշտական ուշադրության եւ չի կորցնի իր արդիականությունը նաեւ բազում հաջորդ սերնդների համար:

Երեւանյան դպրոցների աշակերտները հանդես եկան ասմունքով: