15 մարտի 2010 - 21:09 AMT
Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ Մհեր Շահգելդյանին ու Գուրգեն Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Մհեր Շահգելդյանին ՀՀ արտա֊կարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել նաեւ Գուրգեն Սարգսյանին ՀՀ տրանսպոր֊տի ու կապի նախարարի պաշտոնից ազատելու եւ Մանուկ Վարդանյանին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղա֊կալի, իսկ Մանուկ Վարդանյանը` Հայաստանի Հանրապետության նախա֊գա֊հի խորհրդականի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: