«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում է, որ Beeline բջջային ցանցի որոշ բաժանորդների մոտ զանգերի իրականացման հետ կապված խնդիրները պայմանավորված են ուժեղ քամու պատճառով էլեկտրական լարերի վնասվելով, ինչի հետեւանքով հոսանքազրկվել է 34 բազային կայան Եր—անում եւ մարզերում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏելի» մամլո ծառայությունից, անսարքությունները վերացվում են օպերատիվ կերպով: Ընկերությունը հիշեցնում է, որ Beeline ցանցում չհաջողված զանգերը չեն տարիֆիկացվում: