18 մարտի 2010 - 13:00 AMT
ԱՄՆ-ը ցավում է, որ Թուրքիան Վաշինգտոնից ետ է կանչել իր դեսպանին
ԱՄՆ-ը ցավում է, որ Թուրքիան Վաշինտգոնից ետ է կանչել իր դեսպանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգը` ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ընդլայնման քաղաքականություն է վարում Թուրքիայի հետ եւ հույս ունի, որ Թուրքիան էլ կանի նույնը: «Կարծում եմ, որ ինչպիսի էլ լինեն վարչակազմի եւ Կոնգրեսի տարաձայնությունները` կապված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի հետ, կարեւոր է այն, թե ինչով ենք զբաղվում եւ ինչ ենք ասում այս հարցի մասին»,- ասել է նա:

Անկարան Վաշինգտոնից ետ է կանչել իր դեսպան Նամիկ Թանին այն բանից հետո, երբ Ներկայացուցիչնեի պալատի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: