18 մարտի 2010 - 13:53 AMT
2010թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչները տուգանվել են 1 մլն դրամի չափով
2010թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում Հայաստանի Ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա, միեւնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 3 եւ խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել: Նախարարության տեղեկատվության եւհասարակայնության հետկապերիբաժինը հաղորդում է, որ եւս երեք շահումով խաղի եւ մեկ խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ մեկ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Նույն ժամանակահատվածումտուգանվել են շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչները` համապատասխանաբար 700 հազար եւ 300 հազար դրամի չափով:
Շահումով խաղերի գծով օրենքով սահմանված կարգով գանձվել է պետական տուրք` 50 մլն դրամի չափով:
2010թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ: