18 մարտի 2010 - 14:59 AMT
Տիգրան Դավթյան. Ֆինանսների նախարարությունը 100%-ով կկատարի իր բոլոր պարտականությունները
Մարտի 18-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2009 թվականին հսկիչ-դրամարկղային սարքերի կտրոններով բոնուսներ վճարելու առնչությամբ երկրի կոմբանկերի առջեւ արտականությունները կատարելու համար Հայաստանի Ֆինանսների նախարարությանը 270 մլն դրամ հատկացնելու մասին որոշմանը: «Կատարելով բանկերի առջեւ ստանձնած պարտականությունները` նախարարությունը 100%-ով կկատարի իր բոլոր պարտականությունները»,- հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ կառավարությունն ուշացրել է այդ որոշումը, քանի որ բանկերի կողմից կարող էին որոշակի բողոքներ ստացվել: