18 մարտի 2010 - 16:31 AMT
Էդվարդ Նալբանդյանը չի ուզում կանխագուշակել Հայաստանի նախագահի այցը Վաշինգտոն
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է կանխորոշել Հայաստանի նախագահի Վաշինգտոն կատարելիք այցի արդյունքները: «Ապրիլի 12-13-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք միջուկային էներգիային վերաբերող վեհաժողովին:

Դեռեւս վաղ է սպասումների մասին խոսել: Երբ այցը տեղի ունենա, այդ ժամանակ էլ կխոսենք արդյունքների մասին», - ասել է ԱԳ նախարարը:

Միջուկային էներգիային վերաբերող վեհաժողովին մասնակցելու են ավելի քան 40 պետությունների ղեկավարներ: Վեհաժողովի ընթացքում շոշոփվելու են Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերին վերաբերող հարցեր: