18 մարտի 2010 - 17:26 AMT
Մոսկվայում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ խորհրդատվություններ կայացան
Մարտի 17-ին ՌԴ պետքարտուղար, արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, որը ժամանել է Ռուսաստան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրադրությունը Վրաստանի շուրջ, ինչպես նաեւ Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդավիայի հետ Ռուսաստանի ու ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Առանձին դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: