30 նոյեմբերի 2001 - 22:47 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ «ԱՆԴՐՆԱՎԹԳԱԶՇԻՆ ՊՐՈՄԵԹԵՎՍ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային պրոբլեմներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Էդուարդ Շեւարնաձեի Երեւան կատարած հոկտեմբերյան այցի ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ «Անդրնավթգազշին Պրոմեթեւս» ընկերության ղեկավար Սիմոն Գեւորգըանի հետ: Նախագահը հայտնի ձեռներեցին հանձնել է Անանիա շիրակացու անվան մեդալ, որով նա պարգեւատրվել էր սեպտեմբերի 20-ին հանրապետության անկախության տասնամյակի առթիվ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: