30 նոյեմբերի 2001 - 22:47 AMT
ԱՐԴԻԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԴՐԱՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ
Ղազխստանի վարչապետ Ղասիմժոմատ Տոկաեւը Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհուրդի նիստի արդյունքներին նվիրված մամալո ասուլիսում հայտարարել է, որ չի բացառում ԱՊՀ երկրներում միասնական տարադրամի կիրառումը: Նրա խոսքերով` նման հեռանկարը բավականին իրական է, եթե հաշվի առնենք այսօր աշխարհում նկատվող ինտեգրացիոն միտումները: Տոկաեւը ասել է, որ կառավարոըթյունների ղեկավարների նիստում միասնական տարադրամի անցնելու հարցը չի քննարկվել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: