
«Թուրքերի եւ սերբերի միջեւ հակամարտությունը ձգվում էր 1000 տարի, իսկ հայերի հետ խնդիրները գոյություն ունեն շուրջ 100 տարի: «Եթե մենք կարողացանք Բալկաններում լուծել Սերբիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ խնդիրները, ապա ինչո՞ւ չենք կարող նույնն անել հայերի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Բուլղարիա կատարած այցից առաջ:
«Հայերը մեզ հետ չեն քննարկում ղարաբաղյան հակամարտությունը, բայց մենք խոսում ենք հակառակի մասին: Եթե մենք կարողացանք սերբերի հետ լուծել խնդիրները երկխոսության օգնությամբ, ապա նույնը կարող ենք անել նրանց հետ: Մեր ջանքերի շնորհիվ Բոսնիա եւ Հերցեգովինան եւ Սերբիան լուծել են իրենց խնդիրները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ավելացնելով, որ Թուրքիան պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին լուծելու խնդիրները, հաղորդում է Hurriyet-ը: