20 մարտի 2010 - 13:57 AMT
Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է պայքարել ապադոլարացման դեմ
Հետեւողականորեն շարունակելով ԿԲ-ի եւ կառավարության համատեղ մշակած ապադոլարացման միջոցառումների ծրագրի իրականացումը, Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ընդունեց մի շարք որոշումներ. մասնավորապես, բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժութային ակտիվների համար սահմանել 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար.

բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2010 թվականի հուլիսի 31-ը սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար, ինչպես նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանել 11.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: