21 մարտի 2010 - 15:51 AMT
Իլհամ Ալիեւը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել
Իլհամ Ալիեւը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել, հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախաահի` երեկ կատարած հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարավորման վերաբերյալ: «Այդ մենախոսության համաձայն, Ադրբեջանը սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները, եւ այն ինչի հասել է, հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է, որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
ՀՀ փոխարտործնախարարի խոսքով, ժառանությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրարումից հետո, նախաահ Ալիեւը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազային իրավունքի, միջնորդների, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: «Բաքուն ձեւ է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախությանը այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբեւէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմարավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը եւ արեսիային: Ադրբեջանը` ստիպված լինելով զինադադար ստորարել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռեւս 1994 թ.»,- ընդծել է նա:
Շավարշ Քոչարյանը նկատել է, որ նախաահ Ալիեւի հայտարարությունները հակամարտության կարավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: «Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության եւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անամ նույն փոցխին կաննելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից եւ սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչեւ պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի»,- հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: