22 մարտի 2010 - 11:31 AMT
ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա մարտի 25-ին Մոսկվայում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարության խորհրդի նիստը կանցնի մարտի 25-ին Մոսկվայում: ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքը եւ կազմակերպության գործունեությունը աֆղանական ուղղությամբ, կքննարկվեն կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը:

Նախարարները կքննարկեն նաեւ ԵԱՀԿ-ում 2010 թվականին նախագահող Ղազախստանի Հանրապետության նախաձեռնության աջակցությանն ուղղված միջոցները, որոնք միտված են նպաստելու համատեղ առաջնայնությունների առաջխաղացմանը:

ԱԳՆ ղեկավարների ստորագրմանը կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունները 1941-45թթ. Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ` Եվրոպական անվտանգության պայմանագրի մասին աշխատանքում համագործակցության մասին 2010թ. Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողությունների վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնը:
Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:
Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:
ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար: