22 մարտի 2010 - 12:19 AMT
Երեւանի քաղաքապետն արձանագրություններ է ստորագրել Ստրասբուրգում
Մարտի 18-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուռ Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը եւ «Տարածքային համայնքների կամ իշխանությունների միջեւ անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիայի «Եվրատարածաշրջանային համագործակցության խմբավորումների վերաբերյալ» երրորդ արձանագրությունը:

Արձանագրությունները բացվել էինստորագրման համար 2009թ. նոյեմբերի 16-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում՝ Տեղական եւ տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների ԵԽ համաժողովի 16-րդ նստաշրջանի ընթացքում: Ստորագրմանը հաջորդել է Երեւանի քաղաքապետի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: