22 մարտի 2010 - 20:19 AMT
Կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 11-րդ տուրը
Մարտի 21-ին կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 11-րդ տուրը:

«Կախսին» իր ուժերը չափեց «Գյումրու» հետ եւ 31:5 հաշվով հաղթանակ տարավ:

«Կախսիի» գոլերը` Արմեն Գյուլամբարյան - 12 գոլ, Գագիկ Սիմոնյան - 5 գոլ, Արմեն Սանամյան - 4 գոլ, Արթուր Կարապետյան, Էդգար Կիրակոսյան, Գրիգոր Կապուկրանյան - 3-ական գոլ եւ Արման Սահակյան - 1 գոլ:

«Գյումրու» գոլերը` Աշոտ Խաչատրյան - 4 գոլ եւ Ստյոպա Մկրտչյան - 1 գոլ:

Երկրորդ հանդիպմանը մասնակցեցին «Հրազդանն» ու «Էրեբունին», հանդիպումն ավարտվեց 11:1 հաշվով հօգուտ «Էրեբունու»:

«Հրազդանի» գոլը` Շիրազ Սողոյան:

«Էրեբունու» գոլերը` Վարդգես Իսրայելյան - 3 գոլ, Սարո Գալստյան - 2 գոլ, Հակոբ Ուզունյան, Վահան Սարգսյան, Խորեն Զարգարյան, Գրիգոր Մկրտչյան, Մհեր Միրումյան եւ Արեգ Այվազյան - մեկական գոլ: