22 մարտի 2010 - 21:52 AMT
Մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն է մեկնելՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Նախագահ Բաշարալ Ասադիհրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցովՍիրիայի Արաբական Հանրապետությունէժամանել ՀայաստանիՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

ՍԱՀ Ժողովրդականպալատում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ Ասադի առանձնազրույցը:
Ողջունելով ՀՀ նախագահին` Բաշար ալ Ասադը վստահություն է հայտնել, որ նախագահների մակարդակով փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ առկա հարաբերությունների խորացման համար:

Երկու պետությունների ղեկավարներիառանձնազրույցին հաջորդել էպաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի ու Սիրիայի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առկա մակարդակը:

Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհակալություն էհայտնելՍիրիայինախագահին` մեր ժողովրդի համար պատմության օրհասական պահերին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար` նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ:
Սերժ Սարգսյաննու Բաշարալ Ասադըանդրադարձել են ՍիրիայիԱրաբական Հանրապետության նախագահի` Երեւան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրատնտեսական գործակցության ծավալը:

Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին:

Պաշտոնական այցելությանառաջին օրվա ավարտին նախագահՍերժ Սարգսյաննու Ռիտա Սարգսյանը Դամասկոսիօպերայիթատրոնում ներկակգտնվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմանը: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից` ի պատիվ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների, ուշ երեկոյան կտրվի պաշոնական ընթրիք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: