23 մարտի 2010 - 16:14 AMT
Արմեն Ռուստամյան. «Եթե Բաքուն որեւէ բանի համաձայնում է, ուրեմն դա Հայաստանին ձեռնտու չէ»
Հայաստանի այսօրվա ղեկավարությունը այն քաղաքականությունը չի վարում, ինչ որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Սա հատկապես վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Եթե այդպես լիներ, ապա Մադրիդյան սկզբունքները չէին բարեփոխվի եւ Ադրբեջանը դրանց չէր համաձայնի», - ասել է նա;
Ռուստամյանի կարծիքով, եթե Բաքուն ինչ-որ բանի համաձայնում է, նշանակում է Հայաստանին դա ձեռնտու չէ: