24 մարտի 2010 - 11:38 AMT
Էրդողանը հանդիպելու է Ստամբուլի հայկական համայնքի հետ
Մարտի 26-ից Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես գրում է Today's Zaman-ը, վարչապետի որոշումը թելադրված է նրա հանդեպ քննադատությամբ երկրից 100 հազար անօրինական ներգաղթյալների հնարավոր արտաքսման մասին հայտարարությունից հետո: Թերթը հիշեցնում է հիշեցնում է, որ Էդողանի հայտարարությունը հնչել է BBC -ի եթերում մարտի 16-ին Լոնդոն կատարած այցի ժամանակ:

Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է Թուրքիայից արտաքսվեն Հայաստանի 100 հազար անօրինական ներգաղթյալներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը:

Ավելի ուշ նա հայտարարեց, որ նրա արտահայտությունները երկրից 100 հազար անօրինական ներգաղթյալների վտարման մասին խեղաթյուրվել են արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից: «Մենք ոչ մի խնդիր չունենք հայկական արմատներով մեր քաղաքացիների հետ: Ավելին, մեր կառավարման ընթացքում նրանց հետ հիանալի հարաբերություններ ունենք»,- ասել է Էրդողանը: