24 մարտի 2010 - 14:00 AMT
Հայկական ինտերնետ-հասարակությունը վրդովված է ապրիլի 24-ին Իրինա Ալեգրովայի` համերգով հանդես գալու մտադրությամբ

Հայկական ինտերնետ-հասարակությունը հանդես է գալիս Վորոնեժում ՌԴ ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի համերգի դեմ, որը նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին:

Իրինա Ալեգրովան ծագումով հայ է, իսկ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է:

Դրա հետ կապված` Ararat-online.ru-ն խնդրում է բոլորին, ովքեր կիսում են այդ դիրքորոշումը, համապատասխան ջանքեր գործադրել եւ նամակ ուղարկել Իրինա Ալեգրովային նրա պաշտոնական կայքից (http://www.irinaallegrova.ru/contacts/).