24 մարտի 2010 - 16:25 AMT
4 հայ սամբիստներ կմասնակցեն սամբոյի Խարլամպիեւի Հուշամրցաշարին
Մարտի 24-ին Հայաստանի սամբոյի հավաքականը կմեկնի Մոսկվա, որտեղ 25-27-ը կկայանա կանանց եւ տղամարդկանց սպորտային ու մարտական սամբոյի Անատոլի Խարլամպիեւի Հուշամրցաշարին: Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
Ինչպես հաղորդում է Սամբոյի ֆեդերացիան, Հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն սամբիստներ Վաչիկ Վարդանյանը (68կգ ք/կ), Աշոտ Դանիելյանը (74կգ ք/կ), Արմեն Իսպիրյանը (90կգ ք/կ) եւ Ժաննա Վարդանյանը (48կգ ք/կ):
Խարլամպիեւի Հուշախաղն աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն է համարվում եւ տեղի է ունենում 1980 թվականից ի վեր: Սկսած 1982 թվականից առաջնությունը միջազգային է դարձել, իսկ 2009-ից Սուպերգավաթի կարգավիճակ ստացել: