24 մարտի 2010 - 18:14 AMT
Թուրքիան այլընտրանքային տարբերակներ է նախատեսում ի պատասխան Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման
Թուրքիան այլընտրանքային տարբերակներ է նախատեսում ի պատասխան երրորդ երկրների կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: Ըստ նրա, ապագայում Թուրքիան կարող է նաեւ անդրադառնալ միջազգային իրավունքի նորմերին: Նա ընդգծել է, որ խորհրդարանը պատմական հարցերի քննարկման վայր չէ:
Ընդ որում Օզուգերգինը նշել է, որ նման որոշումները կարող են բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, հաղորդում է TRT-Russian-ը

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեին 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: