24 մարտի 2010 - 19:25 AMT
Թուրքիայի արեւելքում 5,1 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արեւելյան Էլյազըգ նահանգում 5,1 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել է Բոսֆորի համալսարանի սեյսմիկ աստղադիտարանը:

Ստորերկրյա ազդակն արձանագրվել է թուրքական ժամանակով 16:21 (GMT+2), էպիկենտրոնը գտնվում էր Բաշյուրթ բնակավայրի շրջանում:

Երկրաշարժի հետեւանքների մասին տվյալներ առայժմ չկան:

Մարտի 8-ին Էլյազըգ նահանգում 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի արդյունքում 41 հոգի զոհվել էր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: