24 մարտի 2010 - 19:31 AMT
Վարչական դատարանը մերժել է Թեղուտի հայցը
Թեղուտի հայցի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանի` արագացված դատավարության ընթացակարգի կիրառման որոշումից հետո մարտի 24-ին դատավոր Արծրուն Միրզոյանը մերժեց հայցը, տեղեկացնում է «ԷկոԼուրը»:

ՀՀ կառավարությանը դատի էր տվել ,Էկոդարե բնապահպանական հասարակական
կազմակերպությունը: Հայցադիմումը բաղկացած էր 66 էջից, պարունակում էր
բազմաթիվ փաստաթղթեր, որոնք պետք է ապացույցի տեսքով ներկայացվեին
դատավարության ընթացքում: