24 մարտի 2010 - 19:49 AMT
Վարչապետը ողջունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ ղեկավարին
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային:

Ողջունելովհյուրին` վարչապետըշնորհավորելէնրան ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ՄԱԿ-ի առաքելության պատասխանատու գործն իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ՄԱԿ-ի հետ` կարեւորելով համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, անդրադառնալով համագործակցության
առաջնահերթ ուղղություններին` փոխադարձաբար կարեւորվել են տարածքների համաչափ զարգացումը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, բիզնես միջավայրի բարելավումը փոքր եւ միջին բիզնեսի համար մրցակցության հավասար պայմանների ստեղծման եւ հարկային ու մաքսային վարչարարության պարզեցման միջոցով: Առաջնային է համարվել գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ սոցիալական ոլորտի, մասնավորապես, աղքատության հաղթահարման, առողջապահական եւ գենդերային հիմնախնդիրների, լուծման ուղղությամբ համագործակցության ընդլայնումը:

Հյուրի խնդրանքովվարչապետըներկայացրել էՀՀ կառավարությանհակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը:

ՄԱԿ-ի մշտականհամակարգողն ընդգծել է Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի արդյունավետությունը եւ նշել, որ ձեռք բերված փորձառությունը կարող է օգտակար եւ ընդօրինակելի լինել: