25 մարտի 2010 - 11:34 AMT
Դավիթ Նալբանդյանը Մայամիի գերմրցաշարը սկսել է հաղթանակով

Հայկական ծագումով արգենտիացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Մայամիում տեղի ունեցող Sony Ericsson Open-2010 մրցաշարում իր ելույթը հաջողությամբ է սկսել: Մարտի 24-ին առաջին շրջանի խաղում Նալբանդյանը երկու եթերում պարտության մատնեց Լուկաշ Կուբոտին (Լեհաստան) 6:3, 6:2 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն:

Դա թենիսիստների միջեւ առաջին պաշտոնական հանդիպումն էր:

Երրորդ շրջանում Նանբանդյանը հանդիպելու է սերբ Վիկտոր Տրոիցկու հետ, որը բաց էր թողել առաջին փուլը: Նալբանդյանը եւ Տրոիցկին երեք անգամ խաղացել են իրար հետ, եւ առաջատարը 2:1 հաշվով Նալբանդյանն է: