25 մարտի 2010 - 15:29 AMT
Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը կբացի Մնջախաղի թատրոնի ներկայացումը

Երեւանում հայտնի կրկեսային դերասան, միմ եւ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի կունենան, որոնք կազմակերպվել են ՀՀ Մշակույթի նախարարության կողմից` Երեւանի մնջախաղի պետական թատրոնի եւ ՀՀ ԱԺ աջակցությամբ:

«Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մարտի 27-ին կբացի Մնջախաղի թատրոնի ներկայացումը, որը տեղի կունենա ՀՀ ԱԺ այգում` «Ազգային Ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում»,- մարտի 25-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ՀՀ խորհրդարանի մշակութային կապերի գծով համակարգող Արմինե Անտիկյանը: