25 մարտի 2010 - 16:58 AMT
Թուրքիայի Մշակույթի նախարարությունը թույլ է տվել պատարագ մատուցել Աղթամարում

Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը թույլ է տվել եկեղեցական պատարագ մատուցել Աղթամար կղզու (Վան) Սբ.Խաչ եկեղեցում: Այդ մասին ասվում է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նախարարությունը մերժում էր եկեղեցում պատարագների մատուցման հարցում, սակայն Վանի նահանգապետի բազմակի դիմումներից հետո նա տվեց թույլտվությունը, գրում է Hurriyet Daily News-ը: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթօղրուլ Գյունայի խոսքով, ով երկար ժամանակ չէր տալիս այդ թույլտվությունը, եկեղեցին բաց է որպես թանգարան, եւ թուրքական օրենքի համաձայն, չի կարող օգտագործվել որպես պաշտամունքային կառույց:

Եկեղեցին հավատացյալ քրիստոնյաների համար բաց կլինի տարին մեկ անգամ` սեպտեմբերին` Սուրբ Խաչի տոնին, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է սեպտեմբերի 12-ին: