26 մարտի 2010 - 19:29 AMT
Հայաստանը կարեւորում է ակտիվ գործակցությունը Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Չեխիայիփոխվարչապետ, պաշտպանության նախարարՄարտին Բարտոկին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը, որը զգալիորեն կօժանդակի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնց նպատակը հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավումն է, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, եւ փոխվարչապետ Բարտոկի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները:

Չեխիայի պաշտպանությաննախարարն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ այսօր ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում: Նա ասել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ, եւ նախանշվել են համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղությունները:

Չեխիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ իր հետ Հայաստան է ժամանել գործարարների պատվիրակություն: Կողմերը հույս են հայտնել, որ հայ-չեխական գործարար շփումները կօգնեն բացահայտել եւ իրացնել այս ոլորտում առկա մեծ ներուժը:

Նախագահ Սարգսյանը, իդեմս փոխվարչապետ Մարտին Բարտոկի, շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար եւ նկատել, որ Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է: