27 մարտի 2010 - 19:11 AMT
Մարտի 21-ից 27-ն ընկած ժամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ
Մարտի 21-ից 27-ն ընկած ժամակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերը:

Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել ինտենսիվ էր շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում: Միայն մարտի 22-ից 23-ը Կարմիրավան, Նամիրլի, Ջրաբերդ, Սեյսուլան, Շուրաբադ եւ Յարմջա ուղղություններում տեղաբաշխված հայկական հենակետերը հակառակորդի կողմից գնդակոծվել են 34 անգամ, որոնց ընթացքում, բացի «ԱԿ» տիպի ինքնաձիգերից, կիրառվել են նաեւ «Սեւ նետ» եւ «ՍՎԴ» հատուկ նշանակության դիպուկահարային զինատեսակներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հրադադարի խախտման արդյունքում ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն կրել, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը: