28 մարտի 2010 - 17:58 AMT
The New York Times.«Թեհրանը պատրաստվում է նոր միջուկային օբյեկտներ կառուցել»
Իրանում ուրանի հարստացման նոր գաղտնի ձեռնարկություններն հայտնաբերելուց վեց ամիս անց, Արեւմուտքի երկրների հետախուզություններն ու միջազգային տեսուչները կասկած են հայտնում, որ Թեհրանը նոր գործարանների շինարարության է պատրաստվում, դրանով խախտելով ՄԱԿ-ի պահանջները: The New York Times թերթը գրում է, որ ՄԱԿ-ի տեսուչները, որոնց հանձնարարված է վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը, հիմա այդպիսի երկու օբյեկտի կառուցման ապացույցներ են փնտրում: Այդ գաղտնի պահված օբյեկտները փնտրելու առիթը վերջերս Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտություններն էին, որոնք, ի դեպ, անուշադրության էին մատնվել Արեւմուտքում;

Iranian Student News Agency -ին տված Ալի Ակբար Սալեխիի հարցազրույցում Իրանի ատոմային էներգիայի ղեկավարը հայտնել է, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարգադրել է, որ մոտ ժամանակներում աշխատանքներ պետք է սկսվեն երկու նոր օբյեկտներում; Սալեխիի խոսքերի համաձայն, երկու գործարանները կառուցվելու են լեռներում, որպեսզի դրանք պաշտպանված լինեն հարձակումներից;

Իրանի միջուկային ծրագիրը սկսել է գործել 1967թ., երբ ԱՄՆ Իրանի շահ Մուհամեդ Ռեզա Փեհլեւիին հանձնեց 5 ՄՎտ հզորության ատոմային ռեակտոր: Դրանից հետո ռեակտորների տեխնոլոգիական կառուցմանն օգնեցին Գերմանիան եւ Ֆրանսիան; Իրանը 1968 թ. պայմանագիր է կնքել միջուկային զենքի չտարածման մասին եւ այն վավերացրել է 1970 թ.: