29 մարտի 2010 - 19:25 AMT
2010թ. առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը կազմել է 3 մլրդ դրամ
2010 թվականիհունվար-փետրվարամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 3.0 մլրդ դրամ` առաջին եռամսյակում նախատեսված 33.7 մլրդ դրամ ցուցանիշի դիմաց: Այդ մասին ասվում է 2010թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետբյուջեի կատարման ընդհանրացված նկարագրում, որը պատրաստվել է Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից:
Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 10.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 20.5 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է 7.5 մլրդ դրամ հավելուրդ` նախորդ տարվա շուրջ 6.3 մլրդ դրամի դիմաց: