29 մարտի 2010 - 19:34 AMT
Երեւանում կազմակերպվելու է աշխարհի բոլոր խորհրդարանների հայազգի պատգամավորների համաժողով
ՀՀ Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյանըմարտի 29-ին ընդունեց Շվեդիայի խորհրդարանի` Ռիգստագի հայազգի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց պատգամավորի մասնակցությունը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունմանը եւ ի դեմս նրա շնորհակալություն հայտնեց Ռիգստագի նախագահին ու բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտելը եւս մեկ քայլ է ապագայում աշխարհում նման հանցագործությունները կանխելու համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար` Իզաբել Դինգիզյանը նշեց, որ բանաձեի ընդունումը Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սկիզբն է, եւ ինքը պատրաստ է նպաստել այդ համագործակցության զարգացմանը:

ՀՀ Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-շվեդական բարեկամության պատգամավորական խումբ, եւ ցանկալի կլինի նման խմբի ստեղծումը նաեւ Շվեդիայի խորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ մտադիր է Երեւանում կազմակերպել աշխարհի բոլոր խորհրդարանների հայազգի պատգամավորների համաժողով, ինչը շատ օգտակար կլինի Հայաստանը ճանաչելու, տեղեկատվություն ստանալու, փոխադարձ շփումների եւ համագործակցության համար: Հանդիպմանն անդրադարձեղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններինեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հաղորդույմ է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: