30 մարտի 2010 - 12:15 AMT
Տիգրան Սարգսյան. Պայթյունները մետրոյում վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսեւորումների մասին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ խորին ցավակցությունը Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Ողբերգական այս իրադարձությունները եւս մեկ անգամ վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսեւորումների, ինչպես նաեւ հանցագործության համար անխուսափելի եւ անողոք հատուցման անհրաժեշտության մասին:

Այս ծանր օրերին Ձեզ հետ կիսում եմ վաղաժամ հեռացածների վիշտն ու կսկիծը եւ զոհվածների հարազատներին ու մտերիմներին եմ փոխանցում անկեղծ ցավակցության եւ կարեկցանքի խոսքեր»,-ասվում է վարչապետի ուղերձում: