30 մարտի 2010 - 16:07 AMT
Սամվել Բաբայան. Պատերազմի դեպքում Բաքուն կարող է կորցնել իր տարածքի 50 տոկոսը

Ղարաբաղյան հակամարտության ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գնում է այն ուղղությամբ, որ կարող է հանգուցալուծվել ռազմական ճանապարհով, քանի որ Ադրբեջանն այն երկիրն է, որ ցանկանում է ստանալ աեմն ինչ, ոչինչ չտալով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Ընդ որում, նա նշել է, որ առաջիկայում չի տեսնում ղարաբաղյան հակամարտության հնարավոր քաղաքական լուծում: «Հայաստանն ամեն օր է պատրաստվում պատերազմի եւ պարտադիր չէ, որ նա դա ի ցույց դնի»,-ասել է Բաբայանը` հավելելով, որ երկիրը չի կարող չհաղթել այդ պատերազմում, քանի որ այլ տարբերակ ուղղակի չունի: «Եթե Ադրբեջանն այլընտրանք ունի, ասենք, կարող է ետ կանգնել կամ ինչ-որ զիջումների գնալ, ապա մենք նման հնարավորություն չունենք»,-ասել է Բաբայանը: Ընդ որում, նա նշել է, որ առաջիկայում Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները, քանի որ հաջողության չի հասնի:

«Բաքուն լավ է գիտակցում, որ եթե նա կրկին տանուլ տա պատերազմում, ապա կկորցնի ոչ միայն իր տարածքի 13-20 տոկոսը, այլ կարող է կորցնել տարածքի 50 տոկոսը»,-ասել է Բաբայանը: Ըստ նրա, Բաքուն մեծ ցանկություն ունի լուծել համակարտությունը ռազմական ճանապարհով, սակայն, երբ նա պատրաստ կլինի պատերազմը վերսկսել հոգեբանական եւ ռազմական տեսակետից, հայտնի չէ:

Մեկնաբանելով Ղարաբաղի հնարավոր մասնակցությունը բանակցային գործընթացին, Բաբայանն ասել է, որ Ադրբեջանը թույլ չի տա ԼՂՀ-ին ինտեգրվել այդ գործընթացին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնիսկ չի փորձում այդ հարցում ճշնում գործադրել Բաքվի հանդեպ: Բաբայանը քննադատել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը , ասելով, որ նա չի կատարում իր դերը: «Եթե նույնիսկ Ղարաբաղն ընդգրկվի բանակցային գործընթացում, այս փուլում դա ոչինչ չի փոխի»,-ասել է Սամվել Բաբայանը` հավելելով, որ քաղաքական պահը ղարաբաղյան խնդրի լուծման համար բաց ենք թողել դեռեւս 1994 թվականին: «1994 թվականին մենք չպետք է կանգ առնեինք, այլ պետք է ստիպեինք ստորագրել վերջնական փաթեթը»,-ասել է Բաբայանը: Ըստ նրա, մտածելակերպը տարածաշրջանում այնպիսին է, որ նման հարցերը լուծվում են միայն պարտադրման միջոցով: