30 մարտի 2010 - 17:09 AMT
Նոր նշանակումներ Հայաստանի դիվանագիտական կորպուսում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին հրամանագրեր է ստորագրել Եղիշե Սարգսյանին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Համլետ Գասպարյանին այդ երկրում Հայաստանի դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բուխարեստ):

Նախագահ Սերժ Սարգսյանինույն օրվա այլ հրամանագրերով Վահագն Մելիքյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից, իսկ Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է այդ երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: