17 մարտի 2010 - 12:16 AMT
Մարտի 25-26-ը Հայաստանում տեղի է ունենալու Սոցինտերնի միջազգային խորհրդաժողովը

Մարտի 25-26-ը Հայաստանում ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի է ունենալու Սոցիալիստական ինտերնացիոնալի միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների սոցիալիստական կուսակցությունները: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:

Նրա խոսքերով, խորհրդաժողովին մասնակցելու են քաղաքական ուժեր Ռուսաստանից, Լատինական Ամերիկայի երկրներից, Եվրոպայից եւ Իրանից: