17 մարտի 2010 - 15:30 AMT
Գագիկ Վարդանյան. «Ճգնաժամը պղտոր ջրում ձուկ բռնելու ժամանակ է»

Խառը ժամանակներն ամենալավ շրջանն են «ձուկ բռնելու» համար, արտադրության ընդլայման եւ ձեռքբերումների համար, կարծում է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը: «Ճգնաժամի ժամանակ շատ միջազգային կազմակերպություններ սնանկացան, եւ դա հնարավորություն տվեց գնել նրանց բաժնետոմսերը, ինչպես նաեւ ձեռք բերել գիտահետազոտական լաբորատորիաներ նորարարական ապրանքների ստեղծման համար»,- ասել է նա: Միաժամանակ տնտեսագետը նշեց, որ հայկական մենեջմենթը գիտելիքների ոչ բավարար մակարդակի պատճառով չէր կարող կառավարել դրանք. «Կարելի էր ձեռք բերել ասենք Toyota-ն: Բայց կարո՞ղ էինք արդյոք կառավարել այն»:

Համենայն դեպս, ճգնաժամը շատ ծանր երեւույթ է, որը սոցիալական լարվածություն է ստեղծում քիչ եկամուտներ ունեցող բնակչության խավի համար, ինչը նկատվել է նաեւ Հայաստանում, որտեղ ճգնաժամը շոշափել է տնտեսության զգալի հատվածը եւ շատ չի ազդել կապիտալի շուկայի վրա նրա թույլ զարգացվածության պատճառով: