«Պատ» կեսժամանոց ֆիլմը, որը պատմում է Դիարբեքիրի եկեղեցիներից մեկում բնակություն հաստատած հայկական ընտանիքի կյանքի մասին, «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում դարձել է Akbank կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ փառատոնի հաղթող, որը տեղի էր ունենում մարտի 1-11-ը Թուրքիայում:
Ֆիլմը նկարահանել են «Սելչուկ» համալսարանի հեռահաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Էմրե Կարադաշը եւ Դենիզ Օգուզսոյը:
Ինչպես հայտնում է Today's Zaman թերթը, «Լավագույն կարճամետրաժ դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հաղթել է Անիլ Դինքի «Խորք» ֆիլմը: Ներկայացված ֆիլմերը լավագույնն են դարձել 30 ֆինալիստների շարքում: