31 մարտի 2010 - 12:06 AMT
ԱԶԿ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «դեռ ողջ է»

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «դեռ ողջ է», սակայն մենք պետք է ամրապնդենք վստահությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային երկխոսության միջոցով»,-հայտարարել է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության փոխնախագահ Սուաթ Կինիկօղլուն:

Ըստ նրա, որոշ երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը կարող է թուլացնել հարաբերությունները բարելավելու կամքը: Կինիկօղլուն հայտարարել է նաեւ, որ մտադիր է հանդիպել Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ի վերջո, նրանք մեր երկրի զավակներն են եւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,-գտնում է թուրք քաղաքական գործիչը, գրում է Star թերթը: