31 մարտի 2010 - 14:23 AMT
Տեղի է ունեցել Ստեփանակերտի համար 1 դպրոցի նորակառույց մասնաշենքի հանդիսավոր բացումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի համար 1 դպրոցի նորակառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որը կառուցվել է «Save the children» կազմակերպության կողմից` ԼՂՀ կառավարության հետ համատեղ:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, միջոցառմանը ներկային հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արարողության ընթացքում նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին:

«Ես առաջին անգամ եմ Արցախում եւ շատ ուրախ եմ դրա համար: Դպրոցի շինարարության ընթացքում կատավրած աշխատանքը տպավորիչ է եւ համապատասխանում է մեր պահանջներն: Այժմ դպրոցը կարող է ընդունել շուրջ 1000 աշակերտի»,-ասել է Հարութ Սասունյանը:

Արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանն իր հերթին ասել է. «Մենք հուսով ենք, որ այս դպրոցում սովորելու են ազատ եւ անկախ Արցախի« սերունդները: