«ԱրմենՏել» ՓԲԸ ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ընդլայնել է Հայ Լայն ինտերնետ-ծառայության աշխարհագրությունը: Մարտի 31-ից ծառայությունը հասանելի է Հայաստանի 25 քաղաքներում եւ ներառում է երկրի բոլոր մարզերը: Մարտ ամսին այն քաղաքների ցանկը, որտեղ հասանելի է Հայ Լայն ծառայությունը, համալրվել է եւս 7 քաղաքով` Վայք, Ջերմուկ, Թումանյան, Չարենցավան, Հրազդան, Արտաշատ եւ Նոյեմբերյան:
«Վերջին ամսվա ընթացքում, մեք ոչ միայն ընդգրկել ենք նոր քաղաքներ Հայ Լայն ծառայության աշխարհագրության մեջ, այլեւ էականորեն ավելացրել ենք հնարավորություններն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն արդեն իսկ մատուցվում էր: Մենք համոզված ենք, որ մարզերի բնակչության համար Ինտերնետի մատչելիությունը եւս մեկ քայլ է դեպի Հայաստանի տարածաշրջանների համաչափ եւ ներդաշնակ զարգացում», - շեշտեց «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայ Լայն ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: ADSL-ը (Asymmetric Digital Subscriber Line - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) մոդեմային տեխնոլոգիա է, որը վերածում է սովորական հեռախոսային գծերը արագագործ հասանելիության գծերի: Այս տեխնոլոգիայով կապուղին անհավասար է բաժանվում մուտքային եւ ելքային տրաֆիկի միջեւ` մուտքային տրաֆիկի օգտին: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություն սկսեց մատուցել 2007 թվականին` Հայ Լայն անվանմամբ: