«ՎՏԲ բանկ (Հայաստան)»-ը, հանդիսանալով Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներից մեկը, 2010 թվականի փետրվարի 19-ին, գործակալի կարգավիճակ ստացավ ՀՀ միջնաժամկետ եւ երկարաժամկետ արժեկտրոնային պետական (գանձապահական) պարտատոմսերի շուկայում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՎՏԲ բանկ (Հայաստան)»-ի գանձապետական բաժնի պետ Լուսինե Սուսանյանը, եթե մինչեւ վերջերս բանկն առաջատար դիրքեր էր զբաղեցնում ռեպո գործարքների միջոցով ֆինանսական հաստատությունների վարկավորման առումով, ապա անցյալ տարվանից ի վեր լուրջ քայլեր են ձեռնարկվել ակտիվացնելու համար արժեթղթերի հետ կատարվող գործարքները:
«Սկզբի համար մենք աշխատանքներ են տարել արժեթղթերի սեփական թղթապանակի վերաբաշխման, ավելացման ուղղությամբ, որը 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 7,2 մլրդ դրամ, ինչը 30 տոկոսով գերազանցում է 2008թ. ցուցանիշը: Ներկայումս բանկի ռազմավարությունն ուղղված է ներդրումային ծառայությունների շուկա մուտք գործելու եւ այն ձեւավորելու վրա»,-ասել է նա: Մասնավորապես, բանկը մտադիր է համալիր ծառայությունների փաթեթ ձեւակերպել, որոնք կհամադրեն ինչպես ավանդական բանկային ծառայությունները, այնպես էլ ներդրումային:
Բացի այդ, ըստ Լուսինե Սուսանյանի, վերջին տարում որակական փոփոխություններ են կատարվել ներդրումային ծառայությունների տրամադրման ոլորտում, այդպիսով իսկ բոլոր նախադրյալներն են ստեղծվել միջազգային շուկա դուրս գալու համար: Այդ նպատակով, հայրենական շուկայում գործիքների շրջանակի ընդլայնման նպատակով, վերանայվել են ենթակառուցվածքային եւ օրենսդրական ասպեկտները, որոնք ազդում են այդ ոլորտի զարգացման վրա: «Հաշվի առնելով ՎՏԲ բանկի նախորդ փորձը եւ նրա բաժանմունքների մեծ ցանցը Հայաստանում, «ՎՏԲ բանկ (Հայաստան)»-ը մտադիր է առաջատար դիրքեր գրավել Հայաստանի ներդրումային ծառայությունների շուկայում: Ներկայումս, բանկն աշխատում է ներդրումային ծառայությունների տրամադրման արդյունավետ համակարգի ստեծղման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ»,-ասել է Սուսանյանը:
Նա հավելել է նաեւ, որ բանկի կազմում կբացվի բաց ներդրումային բաժին, որի գործունեությունն ուղղված կլինի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, նոր ապրանքի մշակմանը, մրցունակ սակագնային քաղաքականության ապահովմանը, ինչպես նաեւ հաճախորդների սպասարկման գործընթացի բարելավմանը: Այդ նպատակով վերանայվեցին ենթակառուցվածքային եւ օրենսդրական ասպեկտները: «Հաշվի առնելով ՎՏԲ խմբի առկա փորձն ու նրա լայն ցանցը Հայաստանում, «ՎՏԲ բանկ (Հայաստան)»-ը մտադիր է առաջատար դիրքեր զբաղեցնել Հայաստանի ներդրումային ծառայությունների շուկայում: Ներդրումային ծառայությունների տրամադրման շրջանակներում, բանկը նաեւ բանակցում է առաջատար արտասահմանյան բրոկերային ընկերությունների հետ` ապահովելու համար ելքը միջազգային շուկա:
Ինչպես հաղորդել է Լուսինե Սուսանյանը, շուկայի պահանջարկը վերլուծելու նպատակով, անցյալ ամսում բանկը կազմակերպել է հանդիպումներ ֆինանսական շուկայի ակտիվ մասնակիցների հետ: Արդյունքում, պայմանագրեր են կնքվել արժեթղթերի շուկայում միջնորդական ծառայությունների տրամադրման համար ՀՀ ներդրումային ընկերությունների մեծամասնության հետ, ինչպես նաեւ երկրի տարածքում եւ նրանից դուրս գործող այլ ֆինանսական հաստատությունների հետ: «Անցած ամիսը նշանավորվել է նաեւ գործակալության կարգավիճակով առաջին գործարքով»,-ասել է նա: