1 ապրիլի 2010 - 15:46 AMT
Հայաստանը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցությանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ապրիլի 1-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության չորրորդ նիստին: Ինչպես հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, նիստի մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը, կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվող միջոցառումները, ինչպես նաեւ հարցեր` Միջպետական բանկի խնդիրների հետ կապված:

Նույն օրը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության 8-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն անդամ-երկրների տնտեսական եւ ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր` այդ թվում համատեղ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի ընթացքին եւ ԵվրԱսՏՀ Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր: