1 ապրիլի 2010 - 16:49 AMT
2005-2009 թթ. մաքրվել է Սեւանի ափամերձ տարածքի 1005 հեկտարը

«2005 թվականից ի վեր ընթանում են Սեւանի ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ: Սակայն այդ աշխատանքները միշտ անբավարար են լինում, քանի որ լճի ջրի մակարդակը շատ արագ է բարձրանում եւ մենք միշտ չէ, որ հասցնում ենք ժամանակին մաքրել նախանշված տարածքները»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը` հավելելով, որ այդ ուղղությամբ կրկին աշխատանք է տարվում:

Նա նշել է, որ 2005 թվականին մաքրվել է ափամերձ տարածքների 92 հա, իսկ արդեն 2009-ին` 600 հա: Իսկ ընդամենն այդ ժամանակաշրջանում մաքրվել է 1005 հա տարածք, որի վրա ծախսվել է 455, 5 մլն դրամ:

2010 թվականին նախատեսվում է նաեւ մաքրել եւս 600 հա, որի համար կպահանջվի 256 մլն դրամ: Նա նաեւ հաղորդել է, որ ջրի մակարդակը Սեւանում բարձրանում է տարեկան 20 սանտիմետրով: