Հուլիսի 8-ից 22-ը Կիպրոսի հայկական «Նարեկ» դպրոցի 16 շրջանավարտներ եւ 2 ուսուցիչներ Հայաստան կայցելեն:
«Սույն ուղեւորության նպատակն է երեխաներին ցույց տալ Հայաստանի պատմությունը, որը նրանք սովորել են դպրոցում: Թող նրանք սեփական աչքերով տեսնեն Էջմիածինն ու Խոր Վիրապը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է այդ ուղեւորության նախաձեռնող, Կիպրոսի խորհրդարանի անդամ Վարդգես Մագդեսյանը:
Նա հաղորդել է նաեւ, որ ուղեւորության եւ Հայաստանում երեխաների եւ ուսուցիչների բնակության ծախսերն իր վրա է վերցրել, իսկ երեխաների համար նախատեսված մշակութային ծրագիրը պետք է ապահովի Հայաստանի կառավարությունը:
«Ես համոզված եմ, որ նման ուղեւորությունները պետք է ամենամյա դառնան»,- ընդգծել է Վարդգես Մագդեսյանը:
«Նարեկը» Կիպրոսի` 2005 թվականին փակված Մելքոնյան վարժարանի ներկայումս գործող նախակրթարանն է: