Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան: Միջոցառմանը կմասնակցեն 2009 թվականի արդյունքներով զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողների ծնողները, զինված ուժերում միաժամանակ ծառայող զույգ և եռյակ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահները, կին զինառայողներ:
Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ մի խումբ կին զինծառայողներ ևժամկետային զինծառայողների ծնողներ կպարգևատրվեն գերատեսչական մեդալներով և պատվոգրերով, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: